https://arm.sputniknews.ru/20260727/baqvi-shintsu-datavarutjuny-datakhaznery-pndum-en-vor-haj-gerinery-meghavvor-en–105116468.html
Բաքվի շինծու դատավարությունը. դատախազները պնդում են, որ հայ գերիները «մեղավոր են»
Բաքվի շինծու դատավարությունը. դատախազները պնդում են, որ հայ գերիները «մեղավոր են»
Sputnik Արմենիա
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28–ին: 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T18:50+0400
2026-07-27T18:50+0400
2026-07-27T18:51+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
բաքու
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105115005_0:105:1998:1229_1920x0_80_0_0_1e91299a5e0ef9d57b88c958f4b9b94f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Դատական նիստի» ժամանակ ի պաշտպանություն պետական մեղադրանքի` հնչել են դատախազների ելույթները: Նրանք հայտարարել են, թե իբր հայ գերիներին առաջադրված մեղադրանքները հաստատվել են վկաների ցուցմունքներով, փորձաքննությունների եզրակացություններով, քննչական գործողությունների արձանագրություններով և այլն: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28–ին: Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105115005_111:0:1888:1333_1920x0_80_0_0_a8be56cd3159317e690288595629c0de.jpg.webp
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, դատարան
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, բաքու, դատարան
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28–ին: