Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-ին մեկնարկող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում հայտնի են առաջին տուրի զույգերն ու թիմերի կազմերը:
Հայաստանի հավաքականը կմրցի Բարբադոսի թիմի հետ: Հանդես կգան Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, իսկ թիմի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը բաց կթողնի մրցամարտը:
Կանանց Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը Հոնկոնգի թիմն է: Պայքարը կսկսեն Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը բաց կթողնի առաջին տուրը:
Համաշխարհային օլիմպիադայի առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին։ Պայքարը կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդն է:
Դավիթ Եղիազարյան