Ուկրաինան «Բանդերայի դրոշով» ԵՄ չի մտնի. Լեհաստանի պաշտպանության նախարար

Բաժանորդագրվել

Կոսինյակ-Կամիշի կարծիքով՝ ԵՄ–ի կազմում ընդգրկելու շուրջ բանակցությունը տարիներ կպահանջի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Ուկրաինան «Բանդերայի դրոշով» Եվրոպական միություն չի մտնի։

«Դա շատ հասկանալի հարց է. չի կարելի եվրոպական հանրույթ կառուցել մի պատմության վրա, որը խորթ է համայնքին», – ասել է նախարարը «Wirtualna Polska»–ին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ ԵՄ ձգտող Կիևի համար լուրջ խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների կատարումը:

«Ըստ երևույթին, Ուկրաինայի անդամակցության շուրջ սպասվում են երկար տարիներ բանակցություններ։ Դա արագ տեղի չի ունենա»,– ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավոր Կինգա Գալը, մեկնաբանելով Ուկրաինային ԵՄ ընդունելու շուրջ սկսված խորհրդակցությունները, հայտարարել էր, որ այդ երկիրը պատրաստ չէ մտնել ԵՄ: Նա հիշեցրել էր, որ, ի տարբերություն Կիևի ռեժիմի, մյուս պետությունները միավորման մեջ արագ ընդգրկվելու արտոնություններ չեն ստացել։

Leave a comment