Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը


Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) անօրինական է համարել իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr  լրատվական գործակալության գործունեությունն Ադրբեջանում և պատասխան սահմանափակումներ է կիրառել նրանց նկատմամբ:


Որոշումը կայացվել է փոխադարձության սկզբունքին համապատասխան,  երբ Իրանի հետախուզության նախարարությունը մի քանի օտարերկրյա լրատվամիջոցի, այդ թվում՝ ադրբեջանական AzTV հեռուստաալիքին, ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում և զգուշացրել է քրեական պատասխանատվության մասին այդ ԶԼՄ-ների հետ համագործակցության դեպքում:

Leave a comment