Թեհրանն իրավունք ունի արձագանքել Կիեւի կողմից Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակմանը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Երեկ Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որը մեծ մասամբ նվիրված է եղել այս թեմային։ Մեր արտաքին գործերի նախարարության ղեկավարը ընդգծել է, որ Իրանը պահպանում է արձագանքելու իր անօտարելի իրավունքը», – ասել է դիվանագետը։
Հուլիսի 26-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Լավրովը և Արաղչին իրենց զրույցի ընթացքում քննարկել են Կիեւի կողմից Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, իսկ նրա իրանցի գործընկերը «ընդգծել է Կեւի ռեժիմի արկածախնդրությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։
Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ուկրաինան Կասպից ծովում հարվածել է իրանական առևտրային նավի, որի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։