Հուլիսի 28-ին՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում կիրականացվեն մորեխների դեմ օդային քիմիական սրսկման աշխատանքներ։ Բնակիչներին հորդորում են անվտանգության նպատակով սահմանափակել մարդկանց և կենդանիների ներկայությունը սրսկվող տարածքներում։
«Արարատի մարզի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հուլիսի 28-ին, առավոտյան՝ ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։
Խնդրում և հորդորում ենք՝
-սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
-խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
-հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
-պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»։