Թեհրանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Լոնդոնին ԱՄՆ-ի հարձակմանը մասնակցելու համար

Իրանը տեղյակ է, որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ռազմական գործողությունների ժամանակ օգտագործել է Բրիտանիայի ռազմաբազաները, ուստի Լոնդոնը պետք է պատասխանատվություն կրի ԻԻՀ-ի դեմ ռազմական ագրեսիային հանցակից լինելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը թույլատրել է ԱՄՆ-ին շարունակել բրիտանական ավիաբազաների օգտագործումը՝ Իրանին այսպես կոչված «պաշտպանական» հարվածներ հասցնելու համար։

«Մենք տեղյակ ենք, որ 40 օր շարունակ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է բրիտանական ռազմաբազաները՝ Իրանի դեմ իր ռազմական գործողություններին օգնելու համար։ Այս հարցում Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի հայտարարությունը փաստացի հանցակցության խոստովանություն և հաստատում է… Բրիտանիայի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի դրա համար»,- հայտարարել է Բաղային։

Նա նաև հավելել է, որ Լոնդոնի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելը միջազգային իրավունքի խախտում է, և Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի։

Leave a comment