Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն

Տադեյ Պոչագարը կարիերայում 5-րդ անգամ դարձել է «Տուր դե Ֆրանս» բազմօրյա խճուղային հեծանվավազքի չեմպիոն ու կրկնել տիտղոսների քանակով ռեկորդը։

UAE Team Emirates XRG թիմը ներկայացնող սլովենացի հեծանվորդը 6 րոպե 26 վայրկյանով գերազանցել է երկրորդ տեղը գրաված բելգիացի Ռեմկո Էվենեպուլին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է մեքսիկացի Իսաակ դել Տորոն։

Երեք շաբաթ տևողությամբ մրցմանը Տադեյ Պոչագարը հաղթել է 5 փուլ։ Նախկինում չորս հեծանվորդի է հաջողվել 5 անգամ նվաճել «Տուր դե Ֆրանսի» չեմպիոնի տիտղոսը։ Սլովենացին հեծանվավազքի գլխավոր մրցմանը հաղթել էր նաև 2020, 2021, 2024, 2025 թվականներին։

Leave a comment