https://arm.sputniknews.ru/20260727/rdn-atsneri-zangvatsajin-hardzakman-e-entarkvel-inch-e-hajtni-ajs-pahin-105097941.html
ՌԴ–ն ԱԹՍ–ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի այս պահին
ՌԴ–ն ԱԹՍ–ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի այս պահին
Sputnik Արմենիա
Վերջին շրջանի ամենամասշտաբային հարձակումը հետ են մղում Ուդմուրտիայում։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T14:11+0400
2026-07-27T14:11+0400
2026-07-27T14:13+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104951770_0:0:3072:1728_1920x0_80_0_0_24c2b4d481e7cb7b9cc850fd343ce002.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն այս գիշեր ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ վերջին շրջանի ամենամասշտաբային հարձակումներից մեկին։ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռային տիպի 276 ԱԹՍ են ոչնչացրել երկրի 17 տարածաշրջանում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների երկնքում։ Հարվածի տակ են հայտնվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Տուլայի, Ուլյանովսկի և Յարոսլավլի մարզերը, Մոսկվայի տարածաշրջանը, Ղրիմը, Թաթարստանը, Ուդմուրտիան և Կրասնոդարի երկրամասը։Ամենածանր հետևանքները արձանագրվել են Ռոստովում։ Օդային հարձակման հետևանքով ամուսիններ են զոհվել, ևս հինգ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը, այդ թվում՝ մեկ դեռահաս, ծանր վիճակում են։ Վնասվել է բազմաբնակարան շենք, հրդեհներ են բռնկվել մասնավոր ձեռնարկության, պահեստների և մասնավոր տնտեսությունների տարածքում։ Տուժած շենքի բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետ է կազմակերպվել։Վերջին շրջանի ամենամասշտաբային ԱԹՍ-հարձակումը հետ են մղում Ուդմուրտիայում։ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը շարունակում են աշխատանքը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են առևտրային օբյեկտի վրա։ Մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վնասվածք է ստացել երեք մարդ․ երկու տղամարդ բեկորային վնասվածքներ ունեն, մեկ կին ուղեղի ցնցում է ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միաժամանակ տեղի իշխանությունների տեղեկություններով` Բելգորոդում և մարզում գիշերային հարձակումների հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 10 մարդ, վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։Հարձակման փորձեր են եղել նաև Մոսկվայի ուղղությամբ։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, առավոտյան ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դեպի մայրաքաղաք թռչող 3 ԱԹՍ անօդաչու։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104951770_284:0:3013:2047_1920x0_80_0_0_6e0697eaba099b34518e1fc5099a7854.jpg.webp
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս)
Վերջին շրջանի ամենամասշտաբային հարձակումը հետ են մղում Ուդմուրտիայում։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանն այս գիշեր ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի՝ վերջին շրջանի ամենամասշտաբային հարձակումներից մեկին։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռային տիպի 276 ԱԹՍ են ոչնչացրել երկրի 17 տարածաշրջանում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների երկնքում։ Հարվածի տակ են հայտնվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Տուլայի, Ուլյանովսկի և Յարոսլավլի մարզերը, Մոսկվայի տարածաշրջանը, Ղրիմը, Թաթարստանը, Ուդմուրտիան և Կրասնոդարի երկրամասը։
Ամենածանր հետևանքները արձանագրվել են Ռոստովում։ Օդային հարձակման հետևանքով ամուսիններ են զոհվել, ևս հինգ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը, այդ թվում՝ մեկ դեռահաս, ծանր վիճակում են։ Վնասվել է բազմաբնակարան շենք, հրդեհներ են բռնկվել մասնավոր ձեռնարկության, պահեստների և մասնավոր տնտեսությունների տարածքում։ Տուժած շենքի բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետ է կազմակերպվել։
Վերջին շրջանի ամենամասշտաբային ԱԹՍ-հարձակումը հետ են մղում Ուդմուրտիայում։ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը շարունակում են աշխատանքը։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են առևտրային օբյեկտի վրա։ Մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ վնասվածք է ստացել երեք մարդ․ երկու տղամարդ բեկորային վնասվածքներ ունեն, մեկ կին ուղեղի ցնցում է ստացել։ Տուժածները հոսպիտալացվել են։ Միաժամանակ տեղի իշխանությունների տեղեկություններով` Բելգորոդում և մարզում գիշերային հարձակումների հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 10 մարդ, վնասվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Հարձակման փորձեր են եղել նաև Մոսկվայի ուղղությամբ։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, առավոտյան ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դեպի մայրաքաղաք թռչող 3 ԱԹՍ անօդաչու։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։