https://arm.sputniknews.ru/20260727/khshmi-zhamanak-iravakan-arumvov-anklav-gvojutjun-chi-unecel-qaghaqaget-105097356.html
ԽՍՀՄ–ի ժամանակ իրավական առումով անկլավ գոյություն չի ունեցել․ քաղաքագետ
ԽՍՀՄ–ի ժամանակ իրավական առումով անկլավ գոյություն չի ունեցել․ քաղաքագետ
Sputnik Արմենիա
Ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T13:59+0400
2026-07-27T13:59+0400
2026-07-27T14:00+0400
հայաստան
անկլավ
միհրան շահզադեյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105093637_0:84:1600:984_1920x0_80_0_0_28d3acf56087b9fa69dbdd16248d4462.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Խորհրդային Միության տարիներին իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել, կամ նման եզրույթ որևէ իրավական ակտում կիրառված չէ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։Շահզադեյանի կարծիքով՝ նման ձևակերպումների օգտագործումը լավագույն դեպքում պայմանավորված է իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ հանրային կարծիքի վրա ազդելու քաղաքական մանիպուլյացիայով։Քաղաքագետն ընդգծեց՝ ՀՀ տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառելիությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի վրա, այդ հարցը պետք է գնահատվի բացառապես գործող միջազգային իրավունքի, ՀՀ իրավական ակտերի և Հայաստանի ու հարևան պետությունների միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում։Նրա խոսքով՝ ԽՍՀՄ սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների տարածքային փոփոխությունները չէին կարող կամայականորեն արվել։ Եթե մի հանրապետության տարածքի որևէ հատված պետք է մյուսին փոխանցվեր, ապա դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն համապատասխան հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն մարմինների հաստատումը։Շեշտեց՝ ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1b/105093637_89:0:1512:1067_1920x0_80_0_0_80a2246d66e0ae13a2b56a22f721d8ac.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անկլավ, միհրան շահզադեյան, ադրբեջան
հայաստան, անկլավ, միհրան շահզադեյան, ադրբեջան
13:59 27.07.2026 (Թարմացված է: 14:00 27.07.2026)
Բաժանորդագրվել
Ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Խորհրդային Միության տարիներին իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել, կամ նման եզրույթ որևէ իրավական ակտում կիրառված չէ։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Միհրան Շահզադեյանը։
«Այդպիսի կարգավիճակ սահմանող կամ նույնիսկ եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։ Նման բան հնարավոր չէ գտնել ո՛չ ԽՍՀՄ Սահմանադրությունում, ո՛չ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ո՛չ էլ խորհրդային որևէ այլ նորմատիվ իրավական ակտում։ Հետևաբար Տիգրանաշենը կամ որևէ այլ բնակավայր «անկլավ» անվանելը չունի իրավական հիմք»,- նշեց քաղաքագետը։
Շահզադեյանի կարծիքով՝ նման ձևակերպումների օգտագործումը լավագույն դեպքում պայմանավորված է իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ հանրային կարծիքի վրա ազդելու քաղաքական մանիպուլյացիայով։
Քաղաքագետն ընդգծեց՝ ՀՀ տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառելիությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի վրա, այդ հարցը պետք է գնահատվի բացառապես գործող միջազգային իրավունքի, ՀՀ իրավական ակտերի և Հայաստանի ու հարևան պետությունների միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների տարածքային փոփոխությունները չէին կարող կամայականորեն արվել։ Եթե մի հանրապետության տարածքի որևէ հատված պետք է մյուսին փոխանցվեր, ապա դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն համապատասխան հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն մարմինների հաստատումը։
Շեշտեց՝ ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։