«Իսրայելը սկզբունքորեն դեմ է տարածաշրջանում առաջընթացին», «Թեհրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ»․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իսրայելը սկզբունքորեն դեմ է տարածաշրջանում ցանկացած տեխնոլոգիաների փոխանցմանը, առաջընթացին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իսրայելը, անկասկած, սկզբունքորեն դեմ է տարածաշրջանում ցանկացած տեխնոլոգիաների փոխանցմանը կամ տեղական առաջընթացին։ Ինչ վերաբերում է հենց հարցին, համաձայն Միացյալ Նահանգների սովորական վարքագծի սովորույթների, այս համաձայնագիրը, ըստ երևույթին, նույնիսկ 24 ժամ չտևեց, և նրանք արդեն պայմաններ են սահմանել։ Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը բոլոր երկրների իրավունքն է՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի»,- նշել է Բաղային:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների՝ Իրանի դեմ գործողությունների պատճառը կամ պատրվակը հենց Թեհրանի կողմից այս պայմանագրի շրջանակներում իր իրավունքներն իրականացնելու համառությունն է։

Բաղային նաև հայտարարել է, որ Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ։ «Մեր վարած բանակցությունները, որոնք երբեմն կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, բանակցություններ են Օմանի հետ, որոնք կենտրոնացած են Հորմուզի նեղուցի վերաբերյալ անհրաժեշտ համաձայնությունների հասնելու վրա», – ասել է Բաղային։

 

Leave a comment