Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստներն իրենց հավաքականներից հրավեր են ստացել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար:
«Ալաշկերտի» հարձակվող Դոմի Մասումուն հրավիրվել է Կոնգոյի Հանրապետության հավաքական: 23-ամյա ֆուտբոլիստը Վահե Գևորգյանի գլխավորած թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 8 խաղ ու խփել 6 գոլ։
Երևանի «Փյունիկի» հարձակվող Վիտին Մոզամբիկի հավաքականի կազմում սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 6-ը կմասնակցի հավաքի, որի շրջանակում կպատրաստվի Սենեգալի և Սուդանի դեմ խաղերին։
Երևանի «Արարատի» դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն հրավիրել է Կոմորյան կղզիների հավաքական, որը պատրաստվում է Կամերունի ու Նամիբիայի դեմ հանդիպումներին: