Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման մասին տեղեկությունները, ինչպես նաև այն տեղեկությունները, որ Թեհրանը, իբր, բանակցություններ է խնդրում Ժնևում կամ Պակիստանում։
Այս մասին շաբաթական մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Հաղորդագրությունները, որ Իրանը բանակցություններ է խնդրել, կեղծ են»,- ընդգծել է խոսնակը։
Նա նշել է, որ Իրանը երբեք չի խուսափել իր ազգային շահերը պաշտպանելու համար դիվանագիտական միջոցներ կիրառելուց, բայց միևնույն ժամանակ չի ձեռնարկում այնպիսի քայլեր, որոնք կարող են սխալ տպավորություն թողնել մյուս կողմի վրա։