Քվեստներ և արագության վերահսկում․ Կարեն Դերձյանը՝ Sevan EV Rally 2026-ի մասին

Բաժանորդագրվել

Մեր ռալլիի հիմնական մեխն այն է, որ թիմերը պետք է GPS-կորդինատներով գտնեն հատուկ կետերը, «Ուրիշ նորություններում» նշում է Sevan EV Rally-ի համահիմնադիր Կարեն Դերձյանը։

2024 թվականից մեկնարկած ամենամյա մրցույթն անցկացվում է «Sevan Startup Summit»-ի տարածքում, այս տարի՝ հուլիսի 28-ին: Ավելի քան 20 էլեկտրոմոբիլներ մեկնարկում են 5-ական րոպե ինտերվալով: Ճանապարհին թիմերը հաղթահարում են քվեստային կետեր, պատասխանում ինտելեկտուալ հարցերի և հավաքում միավորներ:

«Երբեմն թիմերը վերջին կիլոմետրերը չեն հաղթահարում սխալ ստրատեգիայի պատճառով: Անցած տարիներին հաղթել են ոչ թե առաջինը ֆինիշին հասած, այլ առաջադրանքները ճիշտ կատարած թիմերը», — պարզաբանում է Դերձյանը։

Քանի որ երթուղին անցնում է հանրային ճանապարհներով, այս տարի ներդրվել է GPS վերահսկողություն․ սահմանված արագությունները (30–90 կմ/ժ) գերազանցող թիմերը կզրկվեն միավորներից: Մրցույթին մասնակցում են ինչպես անհատներ, այնպես էլ պաշտոնական ավտոներկրողներ։ Միջոցառման շրջանակում անցկացվում է նաև կոնֆերանս՝ նվիրված «կանաչ» տնտեսությանն ու ոլորտի հեռանկարներին, իսկ օրը եզրափակվում է մրցանակաբաշխությամբ և երաժշտական ծրագրով:

«Նպատակ ունենք ռալլին դարձնել միջազգային, ինչպես նաև կազմակերպել ձմեռային մրցաշար», – եզրափակում է Դերձյանը:

Leave a comment