Ուկրաինան շուտով կհասկանա՝ Իրանի դեմ որևէ գործողություն անպատասխան չի մնում․ Էբրահիմ Ազիզի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի վրա ցանկացած հարձակում միշտ ստանում է արձագանք, այդպես է մինչ այսօր։

Այս մասին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին գրել է X-ում։
«ԱՄՆ-ն և Իսրայելը լավ գիտակցում են դա։ Ուկրաինան նույնպես շուտով կհասկանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը որևէ գործողություն անպատասխան չի թողնում», – հայտարարել է նա։

Ազիզին հավելել է, որ «պարտվողների ցանկը անընդհատ ընդլայնվում է»։

Իրանցի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է այն տեղեկատվությանը ի պատասխան, որ Ուկրաինան հարձակվել է Կասպից ծովում իրանական նավի վրա։

Leave a comment