Արգելանք է դրվել իմ գույքի և բանկային հաշիվների վրա․ Մարուքյան

Տեսանյութեր
Պաշտոնական

Արգելանք է դրվել իմ գույքի և բանկային հաշիվների վրա․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ․ 

«Նիկոլ Փաշինյանն ինձ դատի է տվել՝ պահանջելով հրապարակային ներողություն, հերքում և 6 միլիոն դրամ։ Սակայն դատական գործընթացը դեռ չսկսված՝ դատարանի որոշմամբ արդեն արգելանք է դրվել իմ գույքի և բանկային հաշիվների վրա։

Այս տեսանյութում բացատրում եմ, թե ինչ է հայցի ապահովման միջոցը, որ դեպքերում է այն սովորաբար կիրառվում և ինչու է վիրավորանքի ու զրպարտության վերաբերյալ քաղաքական վեճում նման որոշումը ոչ միայն անհամաչափ, այլև փաստացի պատժիչ միջոց։

Փաշինյանը տարիներ շարունակ հայտարարել է, որ դատական համակարգում մաֆիա է գործում և ինքը պայքարում է այդ համակարգի դեմ։ Այժմ նա դիմել է նույն դատարանին, իսկ այդ համակարգը, դեռևս չքննելով գործի էությունը, արդեն սահմանափակումներ է կիրառում իմ նկատմամբ։

Սա միայն 6 միլիոն դրամի կամ սառեցված հաշիվների մասին չէ։ Սա քաղաքական խոսքը սահմանափակելու, ընդդիմախոսին ճնշելու և լռեցնելու փորձ է։ Դատական գործընթացի ընթացքում մենք օգտագործելու ենք մեր բոլոր իրավական հնարավորությունները և անհրաժեշտության դեպքում գործը հասցնելու ենք մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Չնայած ճնշումներին՝ շարունակելու ենք մեր քաղաքական գործունեությունը և խոսելու ենք այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում»,- գրել է նա։

Leave a comment