Մաշված ենթակառուցվածքներ, մասնագետների ու ջրամբարների պակաս, ջրագողության բազմաթիվ դեպքեր։ Հայաստանի իշխանությունները ջրային խնդիրների լուծման պատասխանատվություն են վերցրել առաջիկա 5 տարվա համար: Առաջնային նպատակներից մեկը՝ Երևանի, Գյումրիի ու Վանաձորի 24-ժամյա ջրամատակարարման ապահովումն է:
Տասնամյակներով չհիմնանորոգված ենթակառուցվածքների նորոգման ու նոր աղբյուրների հայտնաբերման աշխատանքների մեծ մասը սկսվել էր նախորդ տարիներին: Արդյունքը՝ ջրանջատման գրաֆիկի փոփոխության բացակայությունն է Երևանում:
35 տարվա ընթացքում առաջին անգամ 2027-ին Հայաստանը կունենա ջրային ոլորտի ռազմավարություն: Առաջնային տեղ կհատկացնեն ջրի պահեստավորմանը: Վարչապետի հանձնարարականն է՝ ջուրն ամբարել բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է։ Մինչև 2033 թվականը պետք է պատրաստ լինի 10 ջրամբար: Սա անվտանգային խնդիր են համարում մասնագետները՝ հատկապես հաշվի առնելով հարևան երկրների ջրամբարաշինության տեմպերը:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան
Դիտումների քանակ4