Իր դեմ գրոհները դադարեցնելուց հետո Իրանն այլևս չի հարվածի ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին

https://arm.sputniknews.ru/20260726/ir-dem-grvohnery-dadarecneluc-hetvo-irann-ajlevs-chi-harvatsi-amn-taratsashrjanajin-objektnerin–105076484.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105069446_20:0:1157:853_1920x0_80_0_0_56e6e0ca2224c51c9e3228bbc09ee351.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին:

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իրանի զինված ուժերը դադարեցրել են պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–իռազմական օբյեկտներին՝ Իրանի վրա ամերիկյան հարձակումների դադարեցումից հետո: Այս մասին, «Fars»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

Ավելի վաղ «Axios» հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով 13 օր անընդմեջ շարունակվող հարձակումների շարքը:

«Հարձակումները (ԱՄՆ–խմբ.) դադարել են։ Քանի որ մեր ռազմավարությունը պատասխան բնույթ է կրում, Իրանի հակահարձակողական գործողությունները նույնպես դադարել են»,– հայտարարել է Աքրամինիան։

Մինչդեռ, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը նշել է, որ իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը:

«Ցանկացած կետ, որտեղից ագրեսիա է իրականացվում մեր երկրի և մեր տարածքի դեմ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, և Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողություններն անպատասխան չեն մնա»,– հայտարարել է իրանցի խորհրդարանականը:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Սրացում Իրանի և ԱՄՆ-ի միջև. կարևորն այս ժամին

Leave a comment