Անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։
Ողջունելով նախարար Խուդաթյանին՝ Աբբաս Ալիաբադին ընդգծել է հայ-իրանական համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտը երկկողմ հարաբերությունների առանցքային ուղղություններից է։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը երկու երկրների էներգետիկ համակարգերի փոխկապակցվածության ամրապնդման, էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքերի ավելացման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։