Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը


Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Չեխիայի Պարդուբիցե քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը: Այդ մասին ասված է Շախմատի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։


 


«Հայաստանը կներկայացնեն միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը, Բենիկ Ագասարովը, ՖԻԴԵ-ի վարպետներ Տիգրան Համբարձումյանը, Վաչե Հովակիմյանը և Ռուդոլֆ Փաշիկյանը։


 


Մեր թիմը մասնակից 18 թիմերի մեջ ունի 2-րդ վարկանիշը՝ զիջելով միայն Ուկրաինայի թիմին:


 


 


Առաջնության առաջին խաղափուլը կմեկնարկի հուլիսի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:


Խաղերին կարող եք հետևել այստեղ՝ https://www.chessfed.am/am/live/


Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին»,- նշված է գրառման մեջ:


 

Դիտումների քանակ1

Leave a comment