Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Շևչենկո գյուղի նկատմամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նախաձեռնողական և վճռական գործողությունների արդյունքում «Կենտրոնի» ուժերի ստորաբաժանումները ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շևչենկո գյուղը», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment