Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բաքու
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Առաջնությունը կկայանա հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ազատ ոճում ՀՀ-ն կներկայացնի 6, հունահռոմեական ոճում՝ 10 ըմբիշ։