Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

Քաղաքականություն

25.07.2026 | 17:45

Հուլիսի 25-ին` տեղական ժամանակով ժամը 17։16-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։16-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44․13⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Սիզավետ, Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում, ինչպես նաև Լոռու մարզի՝ Տաշիր քաղաքում և Պաղաղբյուր, Մեծավան, Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Leave a comment