https://arm.sputniknews.ru/20260918/armen-gevvorgjani-nkatmamb-qreakan-hetapndumy-chi-dadarecvi-106986150.html
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի
Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով հերթական նիստը։ 18.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-18T10:41+0400
2026-09-18T10:41+0400
2026-09-18T10:42+0400
«մարտի 1»-ի գործը
դատ
արմեն գևորգյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106985455_0:195:1500:1039_1920x0_80_0_0_1d75adfe7b2906e1bd351e402d44a008.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց միջնորդությունը։Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով հերթական նիստը։ Այսօր քննվելու է նաև ՀՀ նախկին պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով միջնորդությունը։Փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ պնդելով, որ որոշման մեջ միայն ՀՀ ԱԺ պատգամավոր լինելու մասին ասվեց, բայց անտեսվեց նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ լինելու հանգամանքը։ Սահակյանը շեշտեց, որ իր մոտ տպավորություն է, թե նախորդ նիստը չի եղել ու դատավորը հաշվի չի առել այդ միջնորդությունը։Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը կայացել էր հուլիսի 17-ին և այդ օրն ավելի քան 2 ժամ տևած միջնորդության ընթացքում փաստաբանները մեջբերել էին ՀՀ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի նախադեպային վճռները, հիշեցրել, որ Արմեն Գևորգյանն օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, ինչպես նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ է, և ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/106985455_0:0:1500:1125_1920x0_80_0_0_15ab51834ed546bfb744d3064d63ab16.jpg.webp
«մարտի 1»-ի գործը, դատ, արմեն գևորգյան
«մարտի 1»-ի գործը, դատ, արմեն գևորգյան
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով հերթական նիստը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժեց միջնորդությունը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Մարտի 1-ի գործով հերթական նիստը։ Այսօր քննվելու է նաև ՀՀ նախկին պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցով միջնորդությունը։
«Դատարանը որոշեց մերժել, քանի որ քրեական հետապնդումը Գևորգյանի նկատմամբ սկսվել է մինչև նրա պատգամավոր դառնալը»,- ասաց դատավորը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ պնդելով, որ որոշման մեջ միայն ՀՀ ԱԺ պատգամավոր լինելու մասին ասվեց, բայց անտեսվեց նաև ԵԽԽՎ պատվիրակության անդամ լինելու հանգամանքը։ Սահակյանը շեշտեց, որ իր մոտ տպավորություն է, թե նախորդ նիստը չի եղել ու դատավորը հաշվի չի առել այդ միջնորդությունը։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»): 2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար: