ԻՀՊԿ-ն օգտագործում է անօրինական միգրացիոն ուղիներ՝ գործակալներին Լոնդոն տեղափոխելու համար․ «The Telegraph»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգտագործում է Լա Մանշի անօրինական միգրացիոն ուղիները՝ գործակալներին Մեծ Բրիտանիա տեղափոխելու համար, գրել է «The Telegraph»-ը՝ աղբյուրներին հղում անելով։

Ըստ թերթի՝ իրանցի պաշտոնյաներն ասել են, որ նրանք արդեն Լոնդոնում են ու սպասում են հետագա հրամանների։

Այս երթուղիներով գործող մաքսանենգներն ասել են, որ Իրանը վերահսկում է ուղիների մի մասը, և որոշ միգրանտներ կարողանում են մուտք գործել Եվրոպա զեղչված գնով, որից հետո դառնում են Թեհրանի պարտական։

Բրիտանական MI5 անվտանգության ծառայության ղեկավարն ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հետախուզական գործակալությունը բացահայտել է Իրանի հետ կապված ավելի քան 20 հավանական մահացու դավադրություն։

 

Leave a comment