Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Դամասկոսի Ժողովրդական պալատում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը 14 տարվա ընթացքում առաջին անգամ է այցելել Սիրիա։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի և ՄԱԿ-ի միջև մարդասիրական և վերակառուցման հարցերում համագործակցությունն ամրապնդելու ուղիները։ Կողմերը վերահաստատել են Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։
Գուտերեշը նաև այցելել է Ումայադ մզկիթ, որը Դամասկոսի գլխավոր պատմական և կրոնական հուշարձաններից մեկն է։
Համատեղ ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Իսրայելի կողմից օկուպացված և ԱՄՆ-ի կողմից հրեական պետության մաս ճանաչված Գոլանի բարձունքները Սիրիայի տարածք են։ «ՄԱԿ-ը միանշանակորեն ճանաչում է, որ Գոլանի բարձունքները պատկանում են Սիրիային։ Մենք կրկին ու կրկին դատապարտում ենք Իսրայելի կողմից կատարված խախտումները։ ՄԱԿ-ում մենք կշարունակենք վճռականորեն պաշտպանել այն ճանաչումը, որ այն, ինչ պատկանում է սիրիացիներին, պատկանում է սիրիացիներին և չի կարող խլվել նրանցից։ Սա է այն, ինչ մենք կարող ենք անել»,- հայտարարել է նա։