Կիևի մերձակայքում գտնվող օբյեկտին հարվածելու պահին այնտեղ եղել են ԱԹՍ–ի մշակողներ. ՌԴ ՊՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի բանակը հրթիռային հարված է հասցրել Կիևի մարզի մասնավոր զորավարժարանին, որտեղ այդ պահին զենքի և պաշտպանական արտադրանքի փակ ցուցադրություն է անցկացվել:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Կիևի մերձակայքում գտնվող օբյեկտին հարվածելու պահին այնտեղ են եղել անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողները և Ուկրաինայի ԶՈւ սահմանապահ զորքերի հրամանատարության ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Կիևի մարզի Բուչայի շրջանի Կապիտանովկա գյուղի մոտակայքում գտնվող մասնավոր զորավարժարանին, որտեղ այդ պահին ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները մասնակցում էին զենքի և պաշտպանական արտադրանքի փակ ցուցադրության:

«Հարվածի պահին տվյալ օբյեկտում գտնվել են անօդաչու թռչող սարքերի առաջատար մշակողներն ու արտադրողները, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարության և ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն պլանավորում ու հարվածներ են իրականացնում Ռուսաստանի տարածքում», – ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment