Ռուսական բանակը 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Զապորոժիեի մարզում և ԴԺՀ-ում. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260911/rusakan-banaky-2-bnakavajr-e-verahskvoghutjan-tak-vercrel-zapvorvozhiei-marzum-ev-dzhh-um-pn-106718611.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_ba4b9e91042a970af1038dd07a69ea1c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան

հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Մեկ շաբաթվա ընթացքում «Կենտրոն» և «Արևելք» խմբավորումները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 5000 զինծառայողի։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Նովոգրիշինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նովոգրիշինոն գտնվում է Վոդյանայա գետի (Բիկ գետի վտակ) հարավային ափին՝ Դոբրոպոլիե քաղաքից հարավ-արևմուտք։

««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում սեպտեմբերի 10-ին ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոգրիշինո բնակավայրը», – ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

«Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները, բարելավելով դիրքերը առաջնագծի երկայնքով, մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ավելի քան 2820 զինծառայողի, 20 մարտական զրահապատ մեքենա, դաշտային հրետանու 3 հրանոթ, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակամարտկոցային պայքարի 10 կայան:

ՊՆ-ում նշել են, որ շաբաթվա ընթացքում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի 5 մեքենայացված, գրոհային, եգերական, անօդաչու համակարգերի բրիգադների, 2 գրոհային գնդերի, ծովային հետևակի 2 և ազգային գվարդիայի 4 բրիգադների կազմավորումներ:

Բացի այդ, Ռուսաստանի բանակի «Արևելք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը։

Զորևկան գտնվում է Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի սահմանին։ Մինչև 2017 թվականի վարչական փոփոխությունները գյուղը Նովոնիկոլաևսկի շրջանի կազմում էր։

««Արևելք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը և մեկ օրվա ընթացքում ազատագրել Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի ՊՆ–ի ամենշաբաթյա ամփոփագրում:

«Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շաբաթվա ընթացքում պարտության են մատնել Կիևի ռեժիմի կենդանի ուժին և տեխնիկային, արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 2215 զինվորական, 1 մարտական զրահապատ մեքենա և 56 ավտոմեքենա:

Շաբաթվա ընթացքում «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքերը՝ ազատագրելով Զապորոժիեի մարզի Զորևկա բնակավայրը:

Leave a comment