Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց․ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Լևոն Պետրոսյանը։ Դավիթ Ղազինյանի նկատմամբ այլ խափանման միջոցներ էլ չեն կիրառվի, դատարանը գտավ, որ դա ևս պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի սահմանափակում է։ Դատարանը՝ նկատի ունենալով Դավիթ Ղազինյանի բնութագիրը, նաև վստահություն հայտնեց, որ նա չի խոչընդոտի դատավարության հետագա ընթացքին։

Գործով մեղադրյալ Արման Սարգսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով։ Լիլիյա Սարգսյանի և Արսեն Մելիքյանի տնային կալանքը երկարացվեց երեքական ամսով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Դատարանը, հիշեցնենք, քննում է Դավիթ Ղազինյանի և գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազությունը մեկ միլիարդ դրամ գրավ է առաջարկում Դավիթ Ղազինյանի համար՝ համակցված վարչական հսկողությամբ՝ էլեկտրոնային սարքի կրմամբ և երկրից չբացակայելու արգելքով։ Պաշտպանական կողմը պատրաստ է մինչև 40 միլիոն դրամ վճարել՝ առանց համակցված խափանման միջոցների։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment