«Բիզնեսը հանգստություն է սիրում, այսպես գնա՝ մեր երկրում ոչ մեկը ներդրում չի անի»․ Լուիզա Սարգսյան

«Օրեցօր անարդարության ճգնաժամը մեր երկրում ավելի խորանում է»,-ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննության ընթացքում Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԲՀԿ անդամ Լուիզա Սարգսյանը։

Նա փաստեց՝ օրվա իշխանությունները կենտրոնացել են հենց Գագիկ Ծառուկյանի անձի վրա, բայց հազարավոր մարդկանց աշխատանքի իրավունքն է խախտվում, մարդիկ մնացել են առանց գումար, ապրելու միջոցներից են զրկվել։

Նաև նկատեց՝ ներդրողների համար ստեղծվում են ոչ բարենպաստ պայմաններ․ «Դրսում ապրող հայերը և ոչ միայն հայերը, այլ բոլոր նրանք, որոնք մի օր կորոշեն ներդրում անել ՀՀ-ում, կողքից նայելով այս իրավիճակին, որ Գագիկ Ծառուկյանի հետ եթե այսպես են վարվում, որը երկրի ամենաազդեցիկ գործարարներից էր, ապա իրենց հետ ինչ կարող է մի օր տեղի ունենալ։ Բիզնեսը հանգստություն է սիրում, առանց ալեկոծումների երկրներ ու քաղաքական իրավիճակ։ Ներդրողն այս ամենին ականատես լինելով՝ չի ցանկանա ՀՀ-ում ներդրում կատարել»։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment