«Ազատություն». Պենտագոնը հրապարակել է արտասահմանյան հաստատությունների թարմացված ցուցակը, որոնք, ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության, «խնդրահարույց գործունեությամբ» են զբաղվում և սպառնալիք են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար: Ցուցակում ընդգրկվել են Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում գործող 130 ակադեմիական և հետազոտական կազմակերպություններ:
Մասնավորապես Ռուսաստանից ցանկում ներառված են 33 կրթական և գիտական հաստատություններ, որոնց թվում՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, Կուրչատովի, Սկոլկովոյի ինստիտուտները:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: