Քաղաքականություն
24.07.2026 | 16:04
Ուկրաինայի պաշտպանության ուժերն այսօր հարված են հասցրել Կիրովի (Ռուսաստան) ամենակարևոր ռազմական ձեռնարկություններից մեկին, սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Զելենսկիի խոսքով՝ այդ ձեռնարկությունը մատակարարում է ինքնաթիռների և հրթիռային համակարգերի բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ուկրաինական քաղաքների դեմ զանգվածային հարվածների ժամանակ։
Կիրովի մարզի իշխանություններն ավելի վաղ հաստատել էին, որ Կիրովի ձեռնարկությանը հրթիռային հարված է հասցվել։ Նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը չի հստակեցրել, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը, սակայն, տելեգրամ ալիքների տվյալներով, դա կարող է լինել АВИТЕК գործարանը, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է ռազմական արտադրանք։
Ուկրաինայի նախագահը գրել է, որ «գործողություն է իրականացվում նաև ռուսական լոգիստիկայի դեմ», որը ռուսական բանակին մատակարարում է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, նավիգացիոն սարքավորումներ և սարքավորումներ։ Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի մոտակայքում և բռնակցված Ղրիմում Wildberries պահեստները ենթարկվել էին հարձակման։
Ավելի ուշ Սոկոլովը հայտնել է, որ Կիրովում ձեռնարկության վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 32 մարդ, որոնցից 6-ը տեղում մահացել են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի