«Հյուսիսային հոսքերում» դիվերսիան եղել է Ուկրաինայի հրահանգով. Բեռլինի եզրակացությունը

Բաժանորդագրվել

Մեղադրական եզրակացությունը հաստատում է` բավարար հիմքեր կան կասկածելու, թե դիվերսիոն գործողությունները կատարվել են ուկրաինական պետական մարմինների ցուցումով:

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Հյուսիսային հոսքերում» դիվերսիան իրականացվել է Ուկրաինայի պետական մարմինների հրահանգով։ Նման եզրահանգման է եկել Գերմանիայի դատախազությունը։ Տեղեկությունը հայտնել է ռազմական հանցագործության մեջ մեղադրվողի փաստաբան Նիկոլա Կանեստրինին։

«Մեղադրական եզրակացությունը հաստատում է, որ բավարար հիմքեր կան կասկածելու, որ դիվերսիոն գործողությունները կատարվել են ուկրաինական պետական մարմինների ցուցումով և նրանց ղեկավարությամբ», – ասված է ՌԻԱ Նովոստիին տված փաստաբանի հայտարարության մեջ:

Եվրոպա արտահանման երկու ռուսական գազատարների՝ «Հյուսիսային հոսք 1»-ի և «Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին։ Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել թիրախավորված դիվերսիան։ «Հյուսիսային հոսք»-ի օպերատոր «Nord Stream AG»-ն նշում էր, որ գազատարների վնասվածքներն աննախադեպ են, իսկ վերանորոգման ժամկետները կանխատեսել հնարավոր չէ։

Leave a comment