Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։
Իսպանիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Մադրիդ համայնքում և Ավիլա նահանգում (Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում)։
«Մադրիդում և Ավիլայում հրդեհների պատճառով հայտարարվել է ազգային արտակարգ դրություն», – ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Հրդեհների տարածման պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 10,000 մարդու։ Մադրիդի համայնքի արտակարգ ծառայությունների հայտարարության համաձայն՝ «հրդեհները մնում են անվերահսկելի»։
Բացի այդ, հրդեհների վտանգը շարունակում է մնալ չափազանց բարձր երկրի մեծ մասում։