Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ


Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։


 


Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։


 


«Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։


 


Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։


 


ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ9

Leave a comment