ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ներառել է նաև «Ռուսնեֆտեգազը»

Բաժանորդագրվել

Սահմանափակումների տակ են հայտնվել «ՀյուսիսայինԿուզբաս» նավթավերամշակման գործարանը, Կույբիշևի նավթավերամշակման գործարանը, Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանը և Անժերսկի նավթավերամշակման գործարանը։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթի շրջանակներում սահմանափակումներ է մտցրել «Ռուսնեֆտեգազ» նավթային ընկերության և մի շարք նավթավերամշակման գործարանների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ դիվանագիտական ծառայության հայտարարությունը։

«Միջոցառումների փաթեթը հարված է հասցնում «Ռուսնեֆտեգազ» ԲԸ-ին»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, սահմանափակումների տակեն հայտնվել «Հյուսիսային Կուզբաս» նավթավերամշակման գործարանը, Կույբիշևի նավթավերամշակման գործարանը, Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանը և Անժերսկի նավթավերամշակման գործարանը։ Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Օբնեֆտեգազգեոլոգիա» և «Կալմնեֆտեգազ» նավթային ընկերությունները։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել իր վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ճանաչելու ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։

Leave a comment