Որպես ընդդիմությանը ձայն տված քաղաքացի՝ Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը երկու հարց ունի ընդդիմությանը, որոնց պատասխանները չի ստացել։
«Եթե վերցնում են մանդատները, ապա ի՞նչ են անելու վաղը, մյուս օրը, դրան հաջորդող օրերին։ Իսկ եթե չէին վերցնելու, էլի նույն հարցն ունեմ՝ ի՞նչ են անելու այդ օրը և հաջորդ օրերին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Ըստ նրա՝ ընդդիմությունն ուժեղ քարոզարշավից և նախընտրական խոստումներից հետո պարտավոր էր տալ այդ երկու հարցերի պատասխանները։
Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Հակոբյանն ասաց, որ բոլորս ականատես եղանք, թե ինչպես «գեղեցիկ նկարեցին» թվերը, և, ըստ նրա, առնվազն 11 տոկոս ավելի ձայն նկարեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: