https://arm.sputniknews.ru/20260723/obvvodni-pereulvok-studiaji-hjurakhaghery-tbilisii-hin-bakeri-kvolvoritic-minchev-erevani-bem-104985281.html
«Օբվոդնի պերեուլոկ» ստուդիայի հյուրախաղերը. Թբիլիսիի հին բակերի կոլորիտից մինչև Երևանի բեմ
«Օբվոդնի պերեուլոկ» ստուդիայի հյուրախաղերը. Թբիլիսիի հին բակերի կոլորիտից մինչև Երևանի բեմ
Sputnik Արմենիա
«Հարևաններ» ներկայացումը պարզապես կողք կողքի լինելու արվեստի մասին է․ Sputnik Արմենիային պատմել են Թբիլիսիի «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայի երևանյան… 23.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-23T20:28+0400
2026-07-23T20:28+0400
2026-07-23T20:29+0400
թբիլիսի
հայ
թատրոն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104976137_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fba1e24475fca7304fae1c2904bb63ad.jpg.webp
Երևանում «Դիալոգ» ՀԿ-ի Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Թբիլիսիի «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայի «Հարևաններ» պիեսի պրեմիերան:Հիշելով թբիլիսյան բակերն իրենց յուրահատուկ բակային ճարտարապետությամբ, որտեղ տան բանալին թողնում էին շեմի գորգիկի տակ, հնչում էին քաղաքային կոլորիտային մականուններ, իսկ հարևաններն ապրում էին որպես մեկ ընտանիք, Գրիգորենցը ընդգծեց, որ հին քաղաքի ոգին դարձել է իր ստեղծագործության և «Հարևաններ» պիեսի գլխավոր հիմքը:Սցենարիստ և դրամատուրգ Գրիգորենցը դերասանուհի Իրինա Գրիգորյանի հետ միասին պատմել են այն մասին, թե ինչպես կարելի է թեթև ժանրի օգնությամբ անդրադառնալ մարդկային շփման և մենության հաղթահարման թեմային:«Թբիլիսիի հայերը սփյուռք չեն, համայնք են, վրացական իրականության միս ու արյունն են… Մենք ավելի փափուկ ենք, հումորով, և մեր մոտեցման մեջ նրբություն կա, որն անմիջապես որսում է հանդիսատեսը»,-ավելացրեց Արտյոմ Գրիգորևիչը՝ խոսելով թիֆլիսահայերի առանձնահատուկ բնույթի և հին բակերի մթնոլորտի մասին:Sputnik Արմենիայի հետ զրույցի առանցքում հայտնվել է ոչ միայն բեմական աշխատանքը, այլև բարիդրացիության փիլիսոփայությունը՝ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը մի աշխարհում, որտեղ մարդիկ ավելի ու ավելի են փակվում միմյանց առաջ։Դերասանուհի Իրինա Գրիգորյանի խոսքով՝ բեմական փորձը նրա համար դարձել է վաղեմի երազանքի իրականացում, իսկ ներկայացումը՝ մարդկանց պարզ մարդկային ջերմության մասին հիշեցնելու փորձ:Պատմականորեն հայկական Հավլաբար թաղամասում հիմնադրված «Օբվոդնի պերեուլոկ» թատրոն-ստուդիան Թբիլիսիի մասնավոր ժողովրդական թատրոն է, որը ստեղծում է կամերային և հեղինակային բեմադրություններ։«Դիալոգ» հասարակական կազմակերպության Մշակութային կենտրոնը միավորում է Երևանի ինտելեկտուալ և ռուսալեզու տարածությունը: Առաջնահերթությունների թվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային փոխանակման զարգացումը:
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104976137_480:0:1920:1080_1920x0_80_0_0_ddd65439046475655ebe77e15919b04e.jpg.webp
թբիլիսի, հայ, թատրոն, վրաստանի հանրապետություն, видео
թբիլիսի, հայ, թատրոն, վրաստանի հանրապետություն, видео
«Հարևաններ» ներկայացումը պարզապես կողք կողքի լինելու արվեստի մասին է․ Sputnik Արմենիային պատմել են Թբիլիսիի «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայի երևանյան հյուրախաղերի և շատ այլ բաների մասին։
Երևանում «Դիալոգ» ՀԿ-ի Մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Թբիլիսիի «Օբվոդնի պերեուլոկ» թատերական ստուդիայի «Հարևաններ» պիեսի պրեմիերան:
«Աբսուրդային իրավիճակը ժամանակի ընթացքում ընկալվում է որպես իրականություն. կատակերգական ձևաչափով մեզ մոտ բարձրացվում են ամենալուրջ թեմաները»,-Sputnik Արմենիա ռադիոյի «Այլ լուրեր» հաղորդման ընթացքում իր բեմադրության հիմնական գաղափարն այսպես է ձևակերպել ռեժիսոր և գրող Արտյոմ Գրիգորենցը (Կիրակոզով):
Հիշելով թբիլիսյան բակերն իրենց յուրահատուկ բակային ճարտարապետությամբ, որտեղ տան բանալին թողնում էին շեմի գորգիկի տակ, հնչում էին քաղաքային կոլորիտային մականուններ, իսկ հարևաններն ապրում էին որպես մեկ ընտանիք, Գրիգորենցը ընդգծեց, որ հին քաղաքի ոգին դարձել է իր ստեղծագործության և «Հարևաններ» պիեսի գլխավոր հիմքը:
Սցենարիստ և դրամատուրգ Գրիգորենցը դերասանուհի Իրինա Գրիգորյանի հետ միասին պատմել են այն մասին, թե ինչպես կարելի է թեթև ժանրի օգնությամբ անդրադառնալ մարդկային շփման և մենության հաղթահարման թեմային:
«Թբիլիսիի հայերը սփյուռք չեն, համայնք են, վրացական իրականության միս ու արյունն են… Մենք ավելի փափուկ ենք, հումորով, և մեր մոտեցման մեջ նրբություն կա, որն անմիջապես որսում է հանդիսատեսը»,-ավելացրեց Արտյոմ Գրիգորևիչը՝ խոսելով թիֆլիսահայերի առանձնահատուկ բնույթի և հին բակերի մթնոլորտի մասին:
Sputnik Արմենիայի հետ զրույցի առանցքում հայտնվել է ոչ միայն բեմական աշխատանքը, այլև բարիդրացիության փիլիսոփայությունը՝ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը մի աշխարհում, որտեղ մարդիկ ավելի ու ավելի են փակվում միմյանց առաջ։
Դերասանուհի Իրինա Գրիգորյանի խոսքով՝ բեմական փորձը նրա համար դարձել է վաղեմի երազանքի իրականացում, իսկ ներկայացումը՝ մարդկանց պարզ մարդկային ջերմության մասին հիշեցնելու փորձ:
«Պետք է ընդառաջ գնալ միմյանց, որպեսզի ապրենք խաղաղ և հանգիստ… Գլխավոր թեման, որը բարձրացվում է այս ներկայացման մեջ, մարդկային մենությունն է, և դրանով մենք փորձել ենք մոտեցնել նույնիսկ թշնամացած հարևաններին»,-ընդգծել է նա:
Պատմականորեն հայկական Հավլաբար թաղամասում հիմնադրված «Օբվոդնի պերեուլոկ» թատրոն-ստուդիան Թբիլիսիի մասնավոր ժողովրդական թատրոն է, որը ստեղծում է կամերային և հեղինակային բեմադրություններ։
«Դիալոգ» հասարակական կազմակերպության Մշակութային կենտրոնը միավորում է Երևանի ինտելեկտուալ և ռուսալեզու տարածությունը: Առաջնահերթությունների թվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային փոխանակման զարգացումը: