Եվրահանձնաժողովը ամերիկյան Google ընկերությանը մեղադրել է Թվային շուկաների մասին օրենքին չհետևելու համար և պարտավորեցրել է վճարել 890 մլն եվրո տուգանք: 460 մլն եվրոյի և 430 մլն եվրոյի չափով տուգանքներ են սահմանվել երկու առանձին խախտման համար:
Հանձնաժողովը որոշել է, որ Google-ն իր իսկ ծառայություններին, ներառյալ՝ խանութները, հյուրանոցները, տրանսպորտը և տեղեկատվական ռեսուրսները, Google Search-ում երրորդ կողմի ծառայությունների համեմատությամբ առավելություններ է տրամադրել:
«Google-ն ավելի տեսանելի է ցուցադրում սեփական ծառայությունները որոնման արդյունքներում, այդ թվում՝ էջի վերին մասում կամ օգտագործելով բարելավված տեսողական տարրեր և ֆիլտրեր, այն դեպքում, երբ համանման երրորդ կողմի ծառայություններն այդքան էլ նկատելի չեն»,- նշել է Եվրահանձնաժողովը:
Մեկ այլ խախտում, ըստ Բրյուսելի, այն է, որ Google-ը թույլ չի տալիս հավելված մշակողներին անվճար տեղեկացնել հաճախորդներին այլընտրանքային, հաճախ ավելի էժան առաջարկների մասին և ուղղորդել նրանց դեպի այդ գնումների առաջարկները, օրինակ՝ կայքերում կամ այլընտրանքային հավելվածների խանութներում:
Դիտումների քանակ2