ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար

Բաժանորդագրվել

Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հաստատել էր, որ Ուկրաինան կորցրել է բեռնափոխադրումների համար նավահանգիստներն օգտագործելու հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՌԴԶՈւ-ն շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ «Յուժնի» նավահանգստում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար օգտագործվող օբյեկտները։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։

«Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ «Յուժնի» նավահանգստում (««Յուժնի» ծովային առևտրային նավահանգիստ» պետականձեռնարկություն) բարձր ճշգրտության օդային բազավորման զենքով հարվածների արդյունքում խոցվել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման և պահպանման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Ուկրաինան խնդիրներ ունի Սև ծովով հացահատիկի արտահանման հետ կապված։ Պարբերականը ենթադրել էր, որ ուկրաինական նավագնացության խնդիրները ծնվել են սևծովյան նավահանգիստների շրջանում ՌԴ ԶՈւ-ի ռազմական թիրախներին հասցված հարվածների հետևանքով, այն թիրախների, որոնք ներգրավված են Ուկրաինայի զինված ուժերի բեռների առաքման մեջ:

Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան կորցրել է բեռնափոխադրումների համար նավահանգիստներն օգտագործելու հնարավորությունը։

Leave a comment