Կանադան երբեք մեջքով չի շրջվի դաշինքի մեկ այլ անդամի հանդեպ. Կարնի

Կանադայի կառավարությունը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին և թույլ չի տա, որ դաշինքի որևէ անդամ երկիր միայնակ դիմակայի սպառնալիքներին։

Վարչապետ Մարկ Կարնին այս մասին հայտարարել է Մանիլայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով եվրոպացի առաջնորդների այն մտահոգություններին, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններին։ «Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Կանադան երբեք մեջքով չի շրջվի դաշինքի մեկ այլ անդամի հանդեպ», – ընդգծել է Կարնին։

Ուկրաինայի պատերազմը դադարեցնելուն ուղղված բանակցությունները շոշափել են ոչ միայն սահմանների և ռազմագերիների փոխանակման հարցերը, այլև եվրոպական անվտանգության ավելի լայն շրջանակներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դերը։

Leave a comment