Պատերազմների պատճառով ԱՄՆ նավթավերամշակման գործարանները ծանրաբեռնված են աշխատում. FT

https://arm.sputniknews.ru/20260723/paterazmneri-pattsharvov-amn-navtaveramshakman-gvortsarannery-tsanrabernvats-en-ashkhatum-ft-104974299.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/17/104972003_95:0:2826:2048_1920x0_80_0_0_77cf319297b849b2b0e834cff7c43818.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, նավթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հորմուզի նեղուց

ամն, նավթ, իրանի իսլամական հանրապետություն, պատերազմ, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Գարնանը նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավթի գների աճը մեղմելու համար ԱՄՆ-ն կօգտագործի ռազմավարական պահուստը։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմների պատճառով ԱՄՆ-ի նավթավերամշակման գործարաններն աշխատում են ամբողջ ծանրաբեռնվածությամբ։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությանը:

Ամերիկյան նավթավերամշակման գործարաններն աշխատում են իրենց հզորության 96%-ով, իսկ Միջին Արևմուտքում և Ժայռոտ լեռների տարածքում գտնվող ձեռնարկությունները՝ 100%-ով: Պարբերականի տվյալներով՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումից հետո, որով մինչև հակամարտության սկսվելը անցնում էր նավթի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, ընկերությունները կտրուկ ավելացրել են նավթամթերքի, այդ թվում՝ դիզելային վառելիքի և ավիացիոն կերոսինի արտահանումը:

«ԱՄՆ-ից արտահանման աճն օգնում է, բայց դա միայն վիրակապ է լուրջ հրազենային վերքի վրա», – նշել է Rabobank-ի էներգետիկ ոլորտի փորձագետ Ջո ԴեԼաուրան:

Նշվում է, որ իրավիճակն ավելի բարդանում է Կարմիր ծովում հութիների նավագնացության սպառնալիքների և Ռուսաստանից հումքի մատակարարումների կրճատման պատճառով: Նեկայում ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն օգտագործել նավթի ռազմավարական պաշարները։

« Հորմուզի նեղուցի փակումից հետո շուկայի կայունացման համար Վաշինգտոնն արդեն օգտագործել է 172 մլն բարել նավթի մոտ 77 %-ը: Նավթի ռազմավարական պահուստի ծավալը կրճատվել է մինչև 311 մլն բարել, ինչը 1983 թվականից ի վեր նվազագույն մակարդակն է», — նշում է թերթը:

Բացի այդ, Քուշինգի (Օկլահոմայի նահանգ) խոշորագույն ամերիկյան նավթապահեստում նավթի առևտրային պաշարները նույնպես մոտեցել են թույլատրելի նվազագույնին:

Leave a comment