Դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 9-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment