Իրանը դեռ պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ համաձայնության․ Ռուբիո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Իրանի իշխանություններն առայժմ պատրաստ չեն ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել, սակայն դա շուտով կարող է փոխվել։

«Խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ այս մարդիկ համաձայնություն են ձեռք բերում, նրանք կա՛մ խախտում են այն, կա՛մ ցանկանում են փոխել այդ համաձայնությունը։ Հնարավոր է՝ նրանք առայժմ պատրաստ չեն համաձայնագիր կնքել, բայց, հավանաբար, շուտով պատրաստ կլինեն, որովհետև այն գինը, որը նրանք վճարում են, շատ մեծ է»,- ասել է նա ԱՍԵԱՆ-ի գծով նախարարական միջոցառումների շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

Leave a comment