Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ․ Ազատություն

Հասարակություն

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ․ Ազատություն

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ,- դատախազությունից հայտնել են «Ազատությանը»՝ հրաժարվելով գործից այլ մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք, ավելի վաղ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստանի» առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ երկու հոդվածով. մեկը՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը՝ բռնություն գործադրելու կամ սպառալիքի միջոցով, երկրորդը՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը: Մեղադրանքի մանրամասները, սակայն, դեռ հայտնի չեն: Վերջին հոդվածով մինչև 12 տարվա ազատազրկում է նախատեսված:

 

Leave a comment