Հորմուզի նեղուցում տանկեր է հարվածել ականի

«Ամերիկյան զինվորականների ազդեցության ներքո երեք նավթատարներ» փորձել են անցնել Հորմուզի նեղուցից հարավ ականապատված ճանապարհով։ Տանկերներից մեկը բախվել է իրանական ականի, պայթյունից և խոշոր հրդեհից հետո մյուս երկու նավերը հետ են շրջվել, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Իրանն ասել է, որ շարունակելու է Հորմուզի նեղուցի շրջափակումը, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է իր «ագրեսիվ գործողությունները» տարածաշրջանում։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է մյուս նավերին չփորձել անցնել նեղուցով առանց Իրանի համաձայնության։

Leave a comment