Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ՖԲ գրառումը.
Մեկնարկել են Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկի շինարարական աշխատանքները, որը միմյանց կմիացնի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանները։
Ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի 269 մետրանոց նոր կամուրջ, իսկ Իսակովի և Արշակունյաց պողոտաներում՝ նոր ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ թունելային անցում և շրջանաձև երթևեկություն։
Ճանապարհային ամբողջ համակարգի երկարությունը՝ իջատեղերով և երկրորդային ճանապարհներով, կկազմի 6.6 կմ։ Հիմնական հատվածը կունենա վեց երթևեկելի գոտի։
Սա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունն է և Երևանի ճանապարհային ցանցում նոր, մեծածավալ կապ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: