Իրանը ոչ ոքի թույլ չի տա տարածաշրջանում նավթ վաճառել, եթե Թեհրանն ինքը չունենա նման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառի, ոչ ոք նավթ չի վաճառի։ Եթե մեր անվտանգությունը չապահովվի, ենթակառուցվածքային ոչ մի օբյեկտ անվտանգ չի մնա, իսկ նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում», – գրել է Ղալիբաֆը։
Նա ընդգծել է, որ տվյալ հակամարտության հավասարումը հանգել է կանոնին․ «կամ բոլորը, կամ ոչ ոք»։