ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Երևան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանից Վենսը կուղևորվի Բաղրամյան 26, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված։

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպումից հետո Փաշինյանն ու Վենսը հանդես կգան հայտարարություններով:

ԱՄՆ փոխնախագահը Հայաստանում կլինի փետրվարի 9-10-ը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահի այցի ընթացքում կլինեն զարգացումներ, որոնք էլ ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել:

Ջեյ Դի Վենսի այցին ընդառաջ նախագահականի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա` Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

The post ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանեց Երևան appeared first on CIVILNET.

Leave a comment