Ամենահնամյա թատերական տոն

Ամենահնամյա թատերական տոն

Սեպտեմբերի 25-ին հանդիսավորությամբ կմեկնարկի Հայաստանում գործող ամենահնամյա «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատը, որին կմասնակցի ավելի քան 20 թատրոն Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Իրանից, Սերբիայից, Մոսկվայից։ Փառատոնն անցկացվելու է Լոռու մարզի երկու քաղաքում։ 

«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին և երկար ճանապարհ է անցել՝ ենթարկվելով փոփոխությունների։ Հիմնադրվելով որպես տարածաշրջանային փառատոն՝ այն սկզբում վերածվել է մարզային, ապա հանրապետականի, իսկ 2012 թվականից վերածվել է միջազգայինի, որի ծրագրով հանդես են եկել թատերախմբեր Իրանից, Եգիպտոսից, Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Բելառուսից ու Ռուսաստանի տարբեր քաղաքներից։

2012 թվականից փառատոնի շրջանակում անցկացվում է «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին մասնակցել են ռուսական թատրոններ Երևանից, Ռուսաստանից՝ Մոսկվա, Վլադիկավկազ, Վոլգոգրադ, Մոսկվա, Չելյաբինսկ, Մագնիտոգորսկ, Թբիլիսի քաղաքներից, Բելառուսից, Ֆրանսիայից և այլն։

Փառատոնի ծրագրով հանդես կգան Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի, Կամերային, Ստանիսլավսկու անվան ռուսական, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան, Երևանի Մնջախաղի, «Մալյան», «Կայարան», Վանաձորի Աբելյանի անվան, «Մետրո» թատրոնները, նորաստեղծ  «Հայ և ռուս արդի դրամայի», Հրազդանի և Գյումրու, Վանաձորի  տիկնիկային և այլ թատրոններ։

Փառատոնն այս տարի նվիրվում է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի 170-ամյակին։

Leave a comment